Արման Գրիգորյան՝ «Կեցցե հեղափոխությունը» գրքի շնորհանդես
Written by Ռադիո Հայ on 13th February 2019
Փետրվարի 10-ին տեղի ունեցավ արվեստագետ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը, որը հեղինակն ավարտել է 16 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարին։
Արմանը պատմում է, որ գիրքը գրվել է Սովետական ռևանշի տարիներին, երբ հեռուստատեսությամբ քննարկումներ էին ընթանում 1917 թվականին ցարական ընտանիքի սպանության և հեղափոխության մասին՝ տարբեր կողմեր պաշտպանելով։ Այստեղ հեղինակը հանդես է գալիս մեկ այլ դիրքորոշմամբ, որով, ըստ իրեն՝ կարող է խաղաղարարի դեր տանել երկու կողմերի միջև՝ ցույց տալով այն, ինչ նրանք չեն հասկացել։
– Ովքե՞ր են ամենաշատը տուժել հեղափոխոթյունից՝ հայերը։ 1917 թվականի ամռանը պիտի նախապատրաստվեր հարձակում, պարտվեր Ավստրիական կայսրությունն ու Թուրքիան, բայց իմ վեպում ես մտածեցի ինչու միշտ հայերի մասին գրել, որեշեցի այդ սահմանափակումից դուրս գալ և գրեցի մի բան, որը կհետաքրքրի նախկին սովետական ժողովուրդներին։
Նա կարծում է, որ ցարի մերձակա շրջապատը հեղափոխոթյունը կազմակերպել էր ոգևորության ալիքի վրա, որ շուտով կհաղթեն, հաղթանակն անմահացնելու համար։ Մինչ պատերազմն էլ կային այդ տեսակ մտքեր՝ գաղափարներ, որոնք պետք է փոխեին աշխարհը։ Տարօրինակ ձևով դա չստացվեց, կատարվեցին մեծ թվովգնդակահարություններ, որոնք թաքնվեցին, չասվեց, որ դրանց հեղինակը Մոսկվան է՝ Լենինը։
– Անկեղծ ասած մինչև հիմա էլ հորինում են, որ ցարի ընտանիքը չի մահացել, այլ հեռացել է։ Ես միանշանակ այդպես չշարունակեցի պատումս, որովհետև այդ դեպքում հակասությունը կմնար․ ցարը կմնար հին աշխարհի ներկայացուցիչ, Լենինը՝ նոր։ Գերադասեցի այնպես գրել, որ այնուամենայնիվ՝ ես եմ ու իմ ընթերցողները, լիներ հաշտեցում։ Պիտի ասեմ, որ փետրվարի հեղափոխոթյունը համարյա թավշյա հեղափոխություն էր, որը ռուսների համար դա վերք է, չլուծվող խնդիր, – ասաց գրքի հեղինակ Արման Գրիգորյանը։
Հեղափոխությանը ռուսների վերաբերմունքի և գրքի ակտուալության մասին բանաստեղծ Մարինե Պետրոսյանը նշեց, որ ռուս հասարակությունում հեղափոխությունը լրիվ մահացել է, այն հետաքրքրում է զուտ որպես անցյալ, բայց ապագայում Ռուսաստանում հեղափոխություն չկա, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է՝ մեզ մոտ հեղափոխությա հսկա պոտենցիալ կա։
Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը հեղափոխությունն ու արվեստը կապեց իրար հետ․
– Մենք գործ ունենք գործողության երկու տեսակի հետ, որոնք ձուլվում են մտքի ու գործի մեջ։ Մտքի մի տեսակը խելագարությունն է, մյուսը՝ խելամտությունը։ Ինչպես մեր սիրելի Չարենցն է ասել՝ խելագարությունն ամբոխներինն է, խելամտությունը՝ մարգարեներինը։ Գործողության իմաստով մեկը երևակայության մեջ կառուցվող գիտակցականն է, մյուսը՝ կոլեկտիվ անգիտակցականը։ Այն մարգարեների մոտ արտահայտվում է կառուցմամբ, ամբոխների մոտ՝ ավերմամբ։ Մի դեպքում գործ ունենք անհատական մտքի, մյուս կողմից՝ կոլեկտիվ էներգիայի հետ։ Այս ամենը կապ ունի արվեստի հետ այնքանով, որ երկուսում էլ նույն գործողություններն են տեղի ունենում։
Միջոցառման ընթացքում ծավալվեց պատմական և քաղաքական թեժ ու ծավալուն քննարկում։
Աղբյուր՝ News1Dram