MVF — The Dance Of Insomnia ft. Hover Chamber Choir

Written by on 27th February 2019

Թառահար Միքայել Ոսկանյանն իր ընկերների հետ թողարկել է «Անքնության պարը» (The Dance Of Insomnia) նոր կատարումը, որը ձայնագրվել է «Հովեր» երգչախմբի հետ համատեղ։ Փետրվարի 21-ին լույս տեսած այս ստեղծագործության կոմպոզիտորը հենց ինքը՝ Միքայելն է։ Այն տեղ կգտնի կոլեկտիվի «Nightology» սպասվող ալբոմում։

Ժամանակակից էսթետիկայի չափանիշները նույնիսկ գերազանցող այս տեղահոլովակի ռեժիսորները Նելլի Օսիպյանն ու Լուսին Արցախինն են, օպերատորները՝ Մհեր Հովյանը, Ալբերտ Սարգսյանը և Արթուր Գևորգյանը։ Հատուկ ուզում ենք նշել կոլորիստ Արտակ Մկրտչյանին, ով գունային նրբաճաշակ փոփոխություններ է կատարել՝ ընդգծելով ու պատկերն ավելի պաստելային դարձնելով․ երկինքը ծովի գույն է, սարերը, դաշտերն ու ավազը՝ վարդագույն։

Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում, մասնավորապես՝ Սևանա լճում, «Նաիրիտ» գործարանի տարածքում, կադրեր կան Երևանի «Մետրոպոլիտեն»-ի վագոններից մեկում․․․

Չնայած թարմությանը՝ երգը ձայնագրվել և մշակվել է 2017 թվականին Երևանում, իսկ վերջնական տեսքին հասցվել 2018 թվականին Փարիզում։

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background