ԱՄՆ-ի հայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը Երևանում համերգ կտա

Written by on 17th March 2019

Ապրիլի 5-ին Երևանում համերգով հանդես կգա ԱՄՆ-ի հայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17):

Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ-ին: 13 տարեկանում նա ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատում է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:

Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին:

Աղբյուր՝ Yerkir.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background