Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդես

Written by on 1st April 2019

Մարտի 29-ին կայացավ Վասակ Դաբինյանի հեղինակած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը: Այստեղ զրուցակիցները պատմում են գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին:

Գրքի մասին առաջինը խոսեց «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր Սևակ Ղազարյանը։

— Շքեղ հրատարակություն է, լուսանկարներով, գրքի հեղինակ Վասակ Դարբինյանը մոտ 30 հարցազրույցներ է վարել՝ ընդգրկելով Սիրադեղյանի կյանքի տարբեր շրջանները, հետևաբար գիրքը բաժանված է համապատասխան հինգ գլուխների։

Վերոնշյալ հինգ գլուխները հետևյալն են․

1․ «Գրողը»։ Այստեղ ամփոփված են Սիրադեղյանի երիտասարդության ժամանակ ճանաչած մարդկանց հետ հարցազրույցները։

2․ «Շարժման ասպետը»՝ 80-ականների երկրորդ կես, 1988 թվականի շարժումը։

3․ «Պետական պաշտոնյան»՝ Սիրադեղյանը որպես ներքին գործերի նախագահ, հետո՝ քաղաքապետ։ Սա թերևս ամենաընդգրկուն բաժինն է և նոր պատկերացում է տալիս նորանկախ Հայաստանի պետական-քաղաքական իրավիճակների մասին։

4․ «Ամբաստանյալը» գլխում հարուցվում է քրեական գործը, ինչից հետո հերոսը մեկնում է Հայաստանից ու վերադառնում, հետո՝ վերջնական մեկնում։

5․ «Վտարանդի»-ն վերջին գլուխն է և ամենակարճը։

Գիրքն ունի նաև հետաքրքիր հավելվածներ, որտեղ դրված է Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին։

Գրքի գլխավոր հերոսի շուրջ հյուսված պատմությունները, նրա կերպարի բացահայտումները յուրօրինակ միջոց են՝ ներկայացնելու վերջին տասնամյակների հայ իրականությունը, Հայաստանի գրական ու քաղաքական մթնոլորտը, երկու հասարակարգերի բախումը և որպես այդ բախման հետևանք՝ բարոյական և հոգեբանական ավերածությունները, հնարավոր ու անհնար բոլոր աղետները հաղթահարելու նպատակասլացությունը, այս ամենն իր ճակատագիրը համարող անհատի կյանքը՝ անսպասելի ու աներևակայելի շրջադարձերով:

— Վանոյի բնավորության գծերը երևում են գրքի առաջին գլխում։ Մենք սովորել ենք նույն կուրսում և առաջին օրերից ընկերներ ենք եղել։ Այն ժամանակ նա գրում էր միայն լրագրողական հոդվածներ։ Իր ըմբոստ ոգին երևում էր ամեն տեղ, ուներ բարդ բնավորություն, սակայն կար մարդկային խորը կարեկցանք, որ արտահայտվել էր «Գարուն» ամսագրում տպագրված իր առաջին բանաստեղծություններում, – իր անդադարձը կատարեց ներկաների շարքում գտնվող ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Միլիտոնյանի խոսքով՝ Վանոյի մեջ եղած գրողական շերտերը շատ հետաքրքիր էին իր համար։

— Իր բնույթով նա հակադրվող երևույթ էր, և քաղաքականությունը շատ դժվար աշխարհ էր իր համար, դա գրողի իր տեսակի տեղը չէր, – ասաց ՀԳՄ նախագահը։

Վասակ Դաբինյանը «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի վրա աշխատել է մոտ մեկուկես տարի։

Աղբյուր՝ News1Dram


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background