«Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը ելույթ կունենա ՀՊԿՆ-ի հետ
Written by Ռադիո Հայ on 14th April 2019
Ապրիլի 15- ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը: Կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգին հնչելու է՝ Կորելլի, Պերգոլեզի, Վիվալդի, Պագանինի։ Համերգը կազակեպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ։
Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր:
Աղբյուր` Panorama.am