Սիրուշո — Tightrope Walking

Written by on 17th April 2019

Սիրուշոյի «Արմատ» ալբոմի խրոխտ վիճակներից հետո մի քիչ անհասկանալի էին դարձել երգչուհու նկատմամբ սպասումները։ Երեկ նրա ներկայացրած «Tighrope Walking» կատարումը համեմատած վերոնշյալ ժողովածուի երգերին շատ անձնական ու ռոմանտիկ է, չնայած՝ էլի կան հայկական տարրերն ու Սիրուշոյի ձայնի հետ մշտապես ուղեկցվող խաղիկները։

«Լարախաղացություն», այսպես է թարգմանվում երգի վերնագիրը։ Այն սիրո ռիսկայնության ու փոփոխականության մասին է։ Երգչուհին պատմում է, թե ինչպես է սիրահարվել և պահպանել այդ զգացողությունը։

Walking on the thinnest rope, not afraid to fall
And even if I do I hope I fall right in your arms.

Քայլելով ամենաբարակ լարի/պարանի վրայով՝ չվախենալով ընկնել
Եվ եթե նույնիսկ ընկնեմ
, հուսամ կընկնեմ ուղիղ քո գիրկը։

Եթե մեզ չի դավաճանում մեր տրամաբանությունը, ապա Սիրուշոն կիսվում է իր սիրո վտանգի մասին՝ այն համեմատելով ամենաբարակ լարի վրա քայլելու հետ։

Երգն ունի երկու տուն և կրկներգ, իսկ նախաբանը՝ դառնալով վերջաբան, գրեթե նույն կերպով ավարտում է երգը՝ տալով դրան բավական կրկնվող հնչողություն։

Գործիքավորումը կարելի է անվանանել նվազագույն ծանրաբեռնվածության։ Ողջ երգի ընթացքում մենք լսում ենք հագստացնող սինթեզատորն ու երգին ազգային տարրեր հաղորդող դուդուկը։

Սիրուշոյի այս կատարումն անկասկած ստացված է։ Մեզ մնում է սպասել հաջորդ սինգլին, որը պետք է թույլ տա հասկանալ սպասվող ալբոմի թեմատիկան ու բանաձևը։

Բառեր և երաժշտություն՝ Սիրուշո
Դուդուկ՝ Կամո Սեյրանյան

 

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background