Սրբուկի առաջին փորձերը Եվրատեսիլում

Written by on 6th May 2019

Եվրատեսիլն արդեն շատ մոտ է, և մինչ գլխավոր շոուն երկրորդ ամենակարևոր բանը փորձերն են։ Փորձերի ժամանակ մարդիկ տեսնում են արտիստների տեսքը, բեմադրությունը և լսում են կենդանի կատարումը։

Սրբուկն ու Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը երեկ են ժամանել Թել Ավիվ, իսկ այսօր՝ մայիսի 6-ին արդեն արել են իրենց առաջին փորձերը։ Երեք ելույթները եղել են առավոտյան, որոնցից ամենահաջողվածը երրորդն էր՝ տեղը տեղին վոկալով։

Եթե վոկալային առումով վստահ ենք երգչուհու կարողությունների վրա, ապա բեմադրությունն ու բեմական տեսքը դեռևս անհասկանալի է։ Սրբուկի հագին սև կոստյումանման կիսաշրջազգեստ է, որն ամրացված է գոտիով, մազերն ուղիղ են, դիմահարդարումը՝ գրեթե աննկատ։ Դե իսկ երկարաճիտ կոշիկները նրա վրա ոչ մի բաց տեղ չեն թողնում։ Կփոխի՞ արդյոք հագուստը, թե ոչ, կիմանանք միայն հաջորդ փորձի ժամանակ։

Բեմը նույնպես մռայլ է, տատանվում է սև ու կարմիր լույսերի մեջ։ Մոդուլյացիայի ժամանակ Սրբուկը դիպչելով գետնին՝ կոտրում է ամբողջ բեմը և ըստ ներկաների՝ շուրջբոլորը կոտրված ապակիներ են սկսում թափվել։

Սպասենք Սրբուկի հաջորդ փորձին և թիմի կողմից ելույթի մասին մանրամասնություններին (եթե այդպիսիք կլինեն), հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում երկրորդ կիսաեզրափակչին։

Հայաստանից Եվրատեսիլ 2019-ին մասնակցող Սրբուհի Սարգսյանը ներկայանում է «Walking Out» երգը, որով նա երլույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին համարի ներքո։ Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ 18-ին։

 


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background