«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նոր լոգոտիպը

Written by on 12th May 2019

Փառատոն, որը չի զիջում Բեռլինին, Կաննին և ինչու չէ նաև Օսկարին։ Այսպիսի խոսքերով սկսվեց մայիսի 10-ին կայացած «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի առաջին և արտահերթ մամլո ասուլիսը։ Վերջինիս շրջանակներում ներկայացվեց փառատոնի նոր լոգոն և խոսվեց մի քանի սպասվող նախագծերի մասին։

Ներկայացված նոր լոգոտիպը հայերեն «Ծ» տառն է, որով ոչ միայն սկսում է «Ծիրան» բառը, այլև նման է հենց փառատոնի անունը կրող մրգին։ Զուգահեռ տարվեց նաև կինեմատոգրաֆիայում կլոր ձև ունեցող տարբեր առարկաների, հատկապես՝ տեսախցիկների օբյեկտիվների հետ։ Նոր լոգոյի հեղինակը Վիլյամ Կարապետյանն է։

Այս տարի փառատոն արդեն ստացել է 740 հայտ, որոնց ըդունման ժամկետն ապրիլի 15-ն էր։ Դրանց են գումարվել նաև ընտրողների խմբի կողմից Ռոտերդամի և Բեռլինի փառատոնների ֆիլմերից ևս մի քանի կինոնկարներ։ Փառատոնին ավելի մոտ կհրապարակվեն այն երկրները, որոնցից հայտեր են ստացվել։ Մի շարք հայտեր բաց են, այդ թվում նաև ԳԱԻՖՖ Պռո հարթակի ծրագրերը, որի մասին խոսվեց մի փոքր անց։

Կարևոր նորություններից են նոր կրթական ծրագրերը, որոնք առայժմ կոչվում են «Talent Campus»։

— Ծրագրեից մեկի հայտերն արդեն բացվել և ընդունվել են, դա դեբյուտային լիամետրաժ ֆիլմերի զարգացման դասընթացն է։ Այստեղ ավելի սկսնակ ռեժիսորներ և պրոդյուսերներ են հրավիրված։ Ընտրել ենք 15 նախագիծ, որոնք զարգացման չորսորյա դասընթաց են անցնելու, – ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

Կբացվեն ևս երեք հայտեր, որոնց մասնակցելու են սկսնակ ստեղծագործողներ թե՛ Հայաստանից, թե՛ տարածաշրջանից ։

Ինչպես հայտնեց ԳԱԻՖՖ Պռո ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը՝ ինչպես և նախորդ տարի, երբ մեկնարկեց վերջինիս գործունեությունը, այս տարի նույնպես ունալու են բոլոր կինոգործիչների և մանսագետների հավատարմագրում, որը կտևի մինչև հունիսի 15-ը։ Նրանք համագործակցում են Ադամ Լիցկևիչ լեհական ինստիտուտի հետ։ Մեծ թվով հայտեր են սպասում հատկապես հայկական կինոգործիչներից։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի անվանակարգային փոփոխությունները  ներկաայցրել էին դեռ դեկտեմբերին։ Հիմնական փոփոխոխությունը հետևյալն է՝ միջազգային լիամետրաժ ֆիլմ անվանակարգը այլևս չի առանձնացնում վավերագրական ու խաղարկային ֆիլմերը։ Բերելով նույն մրցույթի մեջ՝ դրանք դառնում են հավասար։

Սկսվել է նաև լրագրողների հավատարմագրումը։

Երևանի «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը:

Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր՝ News1Dram


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background