Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի
Written by Ռադիո Հայ on 17th May 2019
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի: Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հայտնելով, որ քիչ առաջ ինքը թատրոնի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին: «Շնորհավորում եմ եւ հաջողություն մաղթում: Լիահույս եմ, որ արհեստավարժ և սրտացավ աշխատաքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինի սպասված արդյունքը»,-գրել է Վիրաբյանը:
Էմին Թորոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից զբաղեցնում էր թատրոնի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը: Թորոսյանը, մինչ այդ, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Թատրոնի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվ գործունեություն էր սկսել ծավալել:
Ավելին՝ Armtimes.com-ում։