«Գառնի»-ում թևածում էր Կոմիտասի և Թումանյանի շունչը

Written by on 15th July 2019

Հայաստանի երեք առաջատար երաժշտախմբեր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես են եկել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված համերգով:

Հուլիսի 14-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված երեկոյին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Համերգը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը նվիրված էր Կոմիտասին, այդ հատվածում երաժշտախմբերը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, երկրորդ մասը նվիրված էր Թումանյանին, այն ղեկավարեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Համերգի մեկնարկն ազդարարվել է Կոմիտասի ձայնով, այնուհետև հնչեցին կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ:  Ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ:

«Գառնի»-ի տարածքում տեղակայված էին մեծ էկրաններ, որոնցով ունկնդիրը ոչ միայն հետևում էր համերգին, այլև Կոմիտասին և Թումանյանին առնչվող ինքնատիպ տեսաշար էր տեսնում, որում ներկայացված նյութերի մեծ մասը հանրությանը ներկայացվում էր առաջին անգամ: Երաշտախմբերի ելույթներն ամբողջացնում էին ինքնատիպ լուսային էֆեկտները:

Նյութի ամբողջական տարբերակը կարդացեք սկզբնաղբյուրում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background