Ամանորյա արձակուրդներին ավելի քան 14 հազար մարդ է այցելել թանգարաններ

Written by on 10th January 2020

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ, այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեսբուքյան էջի գրառումներից մեկում։

11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից, որը գործում էր հունվարի 1-ից 5-ը։

«Ամանորը Հայաստանում հետաքրքիր է:)», իր գրառումն ավարտել է վարչապետը։

Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով այցելել էր Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background