Դեպի Եվրատեսիլի բոլոր երգերը
Written by Ռադիո Հայ on 8th February 2020
Շուտով «Եվրատեսիլն» է, և ԴՈՒ կարող ես որոշել՝ որ երգն ու որ կատարողը ներկայացնի Հայաստանը այս տարվա մրցույթին։
Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ Հայաստանը «Եվրատեսիլ» 2020 միջազգային երգի մրցույթում ներկայացնող կատարման ընտրությունը կայացնում է «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական ծրագրով։
Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը, – նշված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում։ Մանրամասների համար այցելեք www.eurovision.am կայքը։
Թվով 65-րդ «Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում մայիսի 12-16-ը։
Բոլոր երգերը՝ ներքևում, ըստ այբբենական դասավորության․
- Agop – Butterflies
- Arthur Aleq – Heaven
- Athena Manoukian – Chains On You
- ERNA Tamazyan – Life Faces
- EVA Rida – No Love
- Gabriel Jeeg – It’s Your Turn
- Music Hayk – What Is To Be In Love
- Karina EVN – Why?
- Miriam Baghdassarian – Run Away
- Sergey and Nickolay Arutyunov – Ha, Take a Step
- TOKIONINE – Save Me
- Vladimir Arzumanyan – What’s Going On Mama