Գյումրին դրամաշնորհ է ստացել E5P հիմանդրամից՝ քաղաքը լուսավորելու համար

Written by on 4th March 2020

  • 2 միլիոն եվրո գումարի չափով ներդրումային դրամաշնորհ E5P հիմնադրամից, որտեղ ԵՄ-ն ամենախոշոր ներդրողն է
  • Դրամաշնորհն օժանդակում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի վերականգնմանը
  • Փողոցների լուսավորության արդիականացումը ՎԶԵԲ-ի՝ Գյումրիի քաղաքային ճանապարհներ ծրագրում 22 միլիոն եվրո գումարի չափով ներդրման մաս է կազմում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ՀՀ ֆինանսների նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են 2 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ աջակցելու ՎԶԵԲ-ի ընթացիկ ներդրումներին, որոնց նպատակը Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացումն է։

2016 թվականի մայիսին ՎԶԵԲ-ը 22 միլիոն եվրո հատկացրեց՝ Հայաստանի երկրորդ խոշորագույն   քաղաքում՝ Գյումրիում, ճանապարհների և մայթերի վերականգնման ծրագիրը ֆինանսավորելու նպատակով։ Ֆինանսավորումն ուղվել է քաղաքի գլխավոր փողոցների վերականգնմանը, ինչպես նաև փողոցների լուսավորության համակարգի արդիականացմանը` քաղաքի բնակիչների համար հարմարավետ և էներգախնայող նոր տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով։

E5P հիմնադրամի դրամաշնորհը տրամադրվում է ի լրումն ՎԶԵԲ-ի՝ 4 միլիոն եվրո գումարի չափով վարկի` Գյումրիում լուսավորության համակարգը ավելի էներգախնայող և էկոլոգիապես մաքուր դարձնելու նպատակով։ Վերակառուցման արդյունքում կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները։ Դրա շնորհիվ կկրճատվի էներգիայի սպառումը և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը, ինչն իր հերթին կհանգեցնի սպասարկման որակի և բնապահպանական չափանիշներին համապատասխանության բարելամանը: Ակնկալվում է, որ նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը և կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան խնայողությունների:

Երևանից 125 կմ հեռավորության վրա հյուսիս-արևմուտքում գտնվող Գյումրին 1988 թվականին տուժել էր հզոր երկրաշարժից, որի հետևանքով քաղաքը հայտնվել էր ավերակների մեջ։ Այժմ Գյումրին արդեն վերակառուցվել է և հանդիսանում է կարևոր տնտեսական կենտրոն, որի առևտրային նշանակությունն ու զբոսաշրջային գրավչությունն էլ ավելի կաճեն բարելավված քաղաքային ենթակառուցվածքների շնորհիվ: Ծրագրի շնորհիվ կստեղծվեն աշխատատեղեր, իսկ ծրագրի արդյունքում Գյումրիի 146,000 բնակիչները և քաղաքի այցելուները ավելի լավ ու անվտանգ փողոցներ կվայելեն:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Սա կարևոր ծրագիր է, որը զգալիորեն կբարելավի գյումրեցիների անվտանգությունն ու կյանքի որակը։ Սա  նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է: Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին՝ ԵՄ-ին և E5P հիմնադրամի բոլոր ներդրողներին, այս կարևոր ծրագրում մեզ սատարելու համար»:

E5P հիմնադրամն աջակցում է Հայաստանին` տրամադրելով 23 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով դրամաշնորհներ։ Եվրամիությունը (ԵՄ) E5P հիմնադրամի հայաստանյան հատվածի խոշորագույն  ներդրողն է՝ այն տրամադրել է 10 միլիոն եվրո: Մյուս ներդրողներն են․ Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Շվեդիան, Նորվեգիան և Թայլանդի Գործարար հիմնադրամը: Հայաստանը և՛ շահառու է, և՛ ներդրող, և որպես ներդրող վճարել է 1 միլիոն եվրո: Այս դրամաշնորհները կօգնեն Հայաստանին բարելավել էներգաարդյունավետությունը՝ նպաստելով էներգետիկ անվտանգությանը և տնտեսական մրցունակությանը՝ միևնույն ժամանակ դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ «էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան Հայաստանում ԵՄ զարգացման ծրագրերի հիմքում են, և տվյալ ծրագրում ԵՄ-ի ներդրումը նաև ի ցույց է դնում ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օժանդակելու, որպեսզի Հայաստանի բնակիչներն ապահովեն սեփական էներգետիկ անկախությունը:»

E5P-ն 220 միլիոն եվրո գումարի չափով միջոցներ տնօրինող բազմադոնոր հիմնադրամ է, որը նախաձեռնվել է 2009թ.-ին Եվրամիությունում Շվեդիայի նախագահության օրոք: E5P հիմնադրամի հիմնական նպատակն է․ կիրառել դրամաշնորհները քաղաքային ենթակառուցվածքների ծրագրերին հատկացվող վարկերը շահավետորեն օգտագործելու համար (լծակներ ստեղխելու համար), օրինակ`ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, փողոցների լուսավորության և հանրային շենքերի ջերմամեկուսացման համար՝ միանշանակ հավատարիմ մնալով բարեփոխումներին և քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը:

Տրանսպորտը, էներգետիկան և շրջակա միջավայրը/կլիման այն ոլորտներն են, որոնք ընդգրկված են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ/CEPA): Որպես ՀԸԳՀ-ի իրականացման մաս՝ Հայաստանն ունի հավակնոտ նպատակ․ իր իրավական դաշտը համապատասխանեցնել ԵՄ-ի՝ Էներգետիկայի մասին օրենքին։ Հայաստանում E5P հիմնադրամի գործունեությունը վերջերս երկարաձգվեց մինչև 2029 թվականի վերջ: Ավելին, 2019 թվականին ԵՄ-ն մեկնարկեց Էներգարդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնություն, որպեսզի ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները կարողանան ակտիվացնել իրենց համագործակցությունը` էներգախնայողության լայնածավալ միջոցառումներ իրականացնելու նպատակով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background