The Bambir-ի նոր սինգլը․ 2 kes / Էրկու կես | Radio Hay network
Written by Ռադիո Հայ on 26th March 2020
Մենք գիտենք, թե որ երգն է դառնալու հայկական հարսանիքների թոփ-հիթը։
Հայաստանի երաժշտական արտադրամասի ամենասիրված ու հայտնի խմբերից The Bambir-ը թողարկել է «Էրկու կես» երգը, որը հանդիսանում է նրանց սպասվող «Գժի հարսանիք» ալբոմի լիդ-սինգլը։
Բամբիռն ունենալով որակյալ երաժշտության նախապատմություն՝ շարունակում է ներկայանալ իր լավագույն ավանդույթներով։ Այս երգը գրվել է խմբի կիթառիստ և վոկալիստ Նարեկի կողմից, ով ամենաանկեղծ կերպով ներկայացրել է սիրահարվելու, սիրելու, ապագա հարսանիքի (որի մասին, ըստ տրամաբանության, ավելի շատ կերգեն «Գժի հարսանիք» ալբոմի մյուս երգերում) վերաբերյալ զգացմունքները։
Չէղնիս դու հեզ
Էղնիս իմ կես
Կեսդ էղնիմ ես։
— The Bambir, «Էրկու կես»
Եթե երգն ու տեսահոլովակը դիտարկենք ներկայիս իրադարձությունների և իրավիճակների հետ, ապա այն կարծես ինքնամեկուսանալու, դրանից ձանձրանալու մասին իդեալական հիմն լինի։ Հոլովակում յուրաքնաչյուրն իր ձևով է խենթանում, բայց հաղորդագրության հիմքում սերն ու միասնությունն է։ Տեսահոոլվակը նկարահանել է Արման Քոչարյանը։