Կանադահայերի խումբը կատարում է «Սարի Սիրուն Յար»-ը | Radio Hay network
Written by Ռադիո Հայ on 29th March 2020
«Սարի Սիրուն Յար»-ի հերթական քավրը, այս անգամ հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։
Մի օր հավաքվեցին տարբեր մասնագիտությունների տեր կանադահայերն ու որոշեցին անանուն խումբ ստեղծել։ Նրանց համախմբող օղակը եղել է Տորոնտոյի Հայ Կենտրոնի «Գուսան» երգչախումբը, որտեղ էլ արդեն մեներգիչներ են։
Մեզ իրար է կապել սերը հայկական երգի նկատմամբ:
— Սևակ Հարությունյան, խմբի անդամ
Տարբեր առիթներով հավաքույթների ժամանակ հաճախ են միասին երգել, նվագել, ինչի արդյունքում հոլովակ նկարահանելու միտք է առաջացել։ Խոսքն այս տարվա հունվարին թողարկված «Հորովել» տեսահոլովակի մասին է՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Բազմաթիվ դրական արձագանքները առիթ հանդիսացան շարունակել սկսած գործը:
Խումբը անուն չունի, որն էլ հնարավորություն է տալիս խուսափել ուղղվածությունից և երգել այն, ինչ մոտ է նրանց սրտերին: Մեր հայրենակիցները համագործակցում են տարբեր երաժիշտների հետ և փորձում նոր շնչով ներկայացնել երգերը: Ի դեպ, խմբի գործունեությունն ամբողջովին արվում է վերջինիս անդամների հաճույքի համար։
Հաջողություն ենք մաղթում տղաներին իրենց երաժշտական գործունեությունում։