33 հայ երաժիշտներ | Biggest Armenian Fusion Collab – Hope

Written by on 15th April 2020

Կարանտինն ավելի երաժշտական չէր եղել։

Երբ ինքնամեկուսանում են երաժիշտները, ի հայտ են գալիս տարբեր նորարարական գործեր։ Այդպիսին է նորաստեղծ «Biggest Armenian Fusion Collab» նախագիծը։ Հիմնական բենդի մասն են կազմում Ալբերտ Թորոսյանը, Զարե Գասպարյանը, Գարիկ Ամյանն ու Աբուլ Շմավոնյանը։

Ինչպես հայտնում է խմբի անդամ Ալբերտը, նա սկզբում գրել էր երաժշտություն, որը շուտով պետք է երգ դառնար։ «Այդ գաղափարը փոխակերպվեց իմպրովիզացիոն հոլովակի, որտեղ ինտեգրվեցին մեր լավագույն հայ երաժիշտները, ովքեր միշտ իրենց ասելիքն են ունեցել երաժշտական ասպարեզում»։

Ստեղծագործությունը ստեղծվել է մարդկանց դրական էմոցիաներ ու հույս փոխանցելու համար․ այն այդպես էլ կոչվում է՝ «Հույս»։ Նվագող բոլոր երաժիշտների անվանացանկին կարող եք ծանոթանալ հոլովակի նկարագրության բաժնում (YouTube)։

Տեսահոլովակը մոնտաժել է Գարիկ Ամյանը, իսկ յուրաքանչյուր սոլո կատարման միքս-մաստերինգով զբաղվել է Նարեկ Հովհաննիսյանը։

Խմբի անդամները ցանկանում են պահպանել այս ֆորմատն ու պարբերաբար նոր կատարումներ թողարկել։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background