Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը
Written by Ռադիո Հայ on 1st July 2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց ցուցադրությունների շարքը։ Հուլիսի 2-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք վայելելու Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կհնչի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։ Համերգը ղեկավարում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։
Ցուցադրությանը կարող եք հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում և «DAS A» հավելվածի միջոցով։
Նշենք նաև‚ որ առցանց ցուցադրությանը նախորդել է ԴասA օնլայն հանդիպումը‚ որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ներկայացրել են մանրամասներ Ռախմանինովի կյանքից ու ստեղծագործություններից։
ԴասA առցանց հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ rb.gy/sgu8xk