Առցանց ցուցադրություն․ Հայկ Մելիքյան և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգ

Written by on 18th August 2020

Տեղի կունենա Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգի առցանց ցուցադրությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգների առցանց ցուցադրությունը։ Օգոստոսի 20-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք միանալու ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգին‚ որը կայացել է «Music 20» առցանց միջազգային փառատոնի ընթացքում։ Համերգը ղեկավարում է դիրիժոր Ռուստեմ Աբյազովը։

Համերգային ծրագրում կարող եք ունկնդրել Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա թիվ 1 դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ Վալենտին Սիլվեստրովի Էպիտաֆիա դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background