«System of a Down» ռոք խմբի անդամ Ջոն Դոլմայանը հանդես է եկել ի պաշտպանություն Ջինա Կարանոյի
Written by Ռադիո Հայ on 18th February 2021
Ամերիկահայ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի թմկահար Ջոն Դոլմայանն իր ինստագրամյան էջում տեղադրել է «Մանդալորցին» սերիալի դերասանուհի Ջինա Կարանոյ լուսանկարը և կից գրել․
Մեծ համարձակություն է պահանջում վտանգի տակ դնել կարիերան սեփական համոզմունքների պատճառով։ Պատմությունը կհարգի այնպիսի մարդկանց, ինչպիսին Ջինա Կարանոն է։
Երաժիշտն ընդգծել է, որ «վախկոտները», որոնց համոզմունքների պատճառով հեռացվել է դերասանուհին, վաղ թե ուշ կբացահայտվեն հանրության կողմից։
Փետրվարին հայտնի է դարձել նաեւ, որ Lucasfilm ստուդիան հրաժարվել է Կարանոյի հետ համագործակցությունից, երբ նա ԱՄՆ-ում քաղաքական կլիման համեմատել է Գերմանիայում հրեաների հալածանքի հետ նացիստների իշխանության գալուց հետո։ Դերասանուհին աշխատանքից ազատել է նաեւ «UTA» գործակալությունը։ Կարանոն մեկնաբանել է տեղի ունեցածը՝ երկրպագուներին կոչ անելով չվախենալ «տոտալիտար մաֆիայի» ազդեցությունից։