«Կապի՛ր ԻՆՁ Մահճակալին». սպասված պրեմիերա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում

Written by on 19th February 2021

Փետրվարի 17-ին և 18-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում վերջապես կայացավ երկար սպասված՝ ֆրանսիացի հեղինակ Ռաֆֆի Շարտի «Կապի´ր ինձ ջեռուցման համակարգին» պիեսի հայկական տարբերակը՝ «Կապի´ր ինձ մահճակալին» վերնագրով: 2020-ին ներկայացումը համավարակի պատճառով 2 անգամ հետաձգվել էր, հետո արդեն պատերազմ էր։ 

Կատակերգությունը բեմադրել է ռեժիսոր Կարո Բալյանը։ Ներկայացաման հերոսներին մարմնավորում են հայտնի և սիրված դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Արա Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը, Լիա Զախարյանը, Անի Պետրոսյանը և Սաթենիկ Հազարյանը։

Ներկայացման հերոսները վառ ու էմոցիոնալ անհատականություններ են: Յուրաքանչյուրն իր ճակատագրական դերակատարումն է ունենում մյուսի կյանքում՝ իր գործողություններով արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background