16-ամյա հայ մասնակիցը ժյուրիի բոլոր 100 անդամերին «ստիպել է» ոտքի կանգնել իր ելույթի ժամանակ

Written by on 2nd March 2021

Կիրակի օրը «Россия1» հեռուստաալիքով «Ну-ка, все вместе!» շոուի երրորդ եթերաշրջանը մեկնարկել է սենսացիոն կատարմամբ: 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ելույթով «ստիպել է» ոտքի կանգնել ժյուրիի բոլոր 100 անդամերին: Նա կատարել է Ուիթնի Հյուստնի «Run to you» երգը։ Երիտասարդ հայ կատարողը «Ну-ка, все вместе!» շոուի բացառիկ 3 մասնակիցներից մեկն է, ում հաջողվել է ոտքի հանել ժյուրիի ամբողջ կազմին։ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևն այնքան է տպավորվել հայ մասնակցի ելույթով, որ այն տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում ու գրել.

«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի բարձրացրեց մեր բոլոր 100 երաժշտական մասնագետներին: Առհասարակ, այս եթերաշրջանում շատ ուժեղ ու տաղանդավոր մասնակիցներ ունենք, և ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Այսպիսով` Գարիկ Զաբելյանը մեր առաջին ֆինալիստն է»։

Այդ տպավորիչ ելույթը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://fb.watch/3ZFYqWDXAM/

Նշենք, որ Գարիկը գերազանցությամբ է ավարտել երաժշտական ​​դպրոցը և նախկինում էլ ուժերը փորձել է տարբեր մրցույթներում, բայց ոչ մեկը չի հաղթել: Արդյոք կհաջողվի՞ Գարիկին շահել դրամական մեծ մրցանակ ՝ իր իսկ բնօրինակ սինգլը և ռոտացիա «Նոր ռադիոյի» եթերում, դա հայտնի կդառնա միայն շոուի եզրափակչում:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background