«Մեր հոգսերի գարունը». Երևանում կցուցադրվեն Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքները
Written by Ռադիո Հայ on 10th March 2021
Մարտի 18-ից 28-ը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում կկայանա դերասան Վարդան Պետրոսյանի՝ «Մեր հոգսերի գարունը» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
Ամեն օր, երեկոյան ժամը 19-ին, Վարդան Պետրոսյանը ներկայացնելու է իր նկարների պատմությունը։ Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքան էջից։
Գրառման վերջում նա նշել է, որ ցուցահանդեսը նվիրում է բոլոր այն կանանց, ովքեր ողջ պատերազմի և նրան հաջորդած չորս ամիսների ընթացքում աշխատել են մեր առաջնագծի և Արցախից եկած գաղթականների համար»։