«The Voice». ֆրանսահայ երգչուհին հիացրեց ժյուրիին՝ «Հինգալա» երգի երկլեզու կատարմամբ

Written by on 15th March 2021

25-ամյա ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյաջյանը, իր ելույթով տպավորել է Ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր 4 անդամներին և ստիպել շրջվել։ Նա կատարել է «Հինգալա» երգի վերամշակված, երկլեզու տարբերակը։ Ֆրանսիական LCI-ի հաղորդմամբ՝ Անահիտը ցանկացել է իր երգով սիրո ու համերաշխության ուղերձ հղել, որը նրա մոտ ստացվել է։

Բեմում Անահիտին ուղեկցում էին հայրն ու եղբայրը, որոնք ևս երաժիշտներ են։ Երիտասարդ կատարողը նշել է, որ երաժշտությունը սահմաններ չունի, ավելացնելով, որ իր ներկայացրած երգը կամուրջ է Հայաստանի՝ որտեղից գալիս են իր արմատները և Ֆրանսիայի միջև՝ որտեղ ծնվել է նա։

Աղջկա ելույթից հետո Ժյուրիի անդամները հանդես եկան զգացմունքային մեկնաբանություններով։ Մարկ Լավանը հուզված ասաց․ «Մենք շրջվեցինք, իսկ դուք մեր սրտերը հետ դարձրեք»: Ֆլորենտ Պագնիին ՝ նույնպես ցնցված էր, նա ասաց, որ Անահիտը կատարելապես վերահսկում է իր ձայնը: Իսկ Վիաննին նշեց․ «Դուք արտասովոր ընտանիք եք, մենք ուրախ ենք, որ մեզ հետ եք»։ Երգչուհին որոշեց նախագծում իր ճանապարհը շարունակել երգիչ Վիաննիի հետ։

Վայելե՛ք տաղանդավոր հայուհու կատարումը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background