Ամերիկահայ երկու կինեմատոգրաֆիստ՝ «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում

Written by on 16th March 2021

Նախօրեին հայտնի դարձավ «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Այս տարվա անվանացանկում կան ամերիկահայ երկու կինեմատոգրաֆիստների անուններ։ Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Բույն» ֆիլմի համար «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Մյուս թեկնածուն Սև Օհանյանն է՝ «Հուդան և Սև մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը «Օսկարի» է առաջադրվել վեց, այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ըստ սյուժեի՝ հանցագործ Ուիլյամ Օ․ Նիլիը գործարք է կնքում հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ՝ խիստ պատժից խուսափելու համար։ Պայմանավորվածության համաձայն՝ նրան Չիկագո են ուղարկում, որ նա հետևի «Սև հովազներ» ռադիկալ կազմակերպության գործունեությանը, իսկ հնարավորության դեպքում ներգրավիի նրանց շարքերում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background
Share
Share on Facebook
Share on Twitter
Share on Google+
Share on Pinterest
Love