20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան կհնչի Հայաստանում

Written by on 17th March 2021

Մարտի 23-ին՝ ժամը 19.30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հնարավորություն կունենաք ունկնդրելու 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

10-րդ սիմֆոնիան բաղկացած է չորս մասից, այն առաջին անգամ կատարվել է Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 1953 թվականի դեկտեմբերի 17-ին։ 10-րդ սիմֆոնիան հեղինակի ամենահայտնի գործերից մեկն է։

Իր նախորդ՝ 9-րդ սիմֆոնիան Շոստակովիչը գրել էր տասներորդ սիմֆոնիայից ութ տարի առաջ։ Նրա բարդ հարաբերությունները խորհրդային ղեկավարության հետ անդրադառնում էին նաև կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի վրա։ Շոստակովիչը մեղադրվում էր ֆորմալիզմի մեջ, նրա շատ գործեր արգելում էին կատարել։ Եվ այդ ութամյա լռության արդյունքը տասներորդ սիմֆոնիան էր՝ հեղինակի ամենաբարդ ու խորապես անձնական ստեղծագործությունը, որը սպասված էր և ունկնդիրների ու քննադատների շրջանում արժանացավ հավանության։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background