«Հադիպում Արտավազդ Փելեշյանի հետ»․ առցանց նախագիծ՝ նվիրված հայ ռեժիսորի «Բնություն» ցուցահանդեսին
Written by Ռադիո Հայ on 18th March 2021
«Fondation Cartier»-ը ներկայացրել է հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ցուցահանդեսին նվիրված առցանց նախագիծ։ Այն հիմնադրամում բացվել է նախորդ տարվա հոկտեմբերին և կշարունակվի մինչև այս տարվա ապրիլի 25-ը։
Նախագիծը, որը կրում է «Հադիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը, ներառում է տասը կինոաշխատանք, որոնք առավել ամբողջական են բնութադրում նրա ստեղծագործական ճանապարհը, ինչպես նաև հազվագյուտ փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ և հայտնի երկրպագուների՝ Լեոս Կարակսի, Փաթի Սմիթի, Պիետրո Մարչելոյի արձագանքները։
Ի դեպ, փետրվարի սկզբին «Cartier» հիմնադրամը ներկայացրել է «Night Vision 20/20» թվային աշխատանքը, որը որգեշնչված է երազներով։ Այն ստեղծել են ամերիկացի նկարիչ Սառա Զեն և «Cher Ami» թվային գործակալությունը։