Քարդաշյան քույրերն ու Քրիս Ջենները միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը
Written by Ռադիո Հայ on 25th March 2021
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա ավագ քույրը՝ Քորթնին և մայրը՝ Քրիս Ջենները, միացել են՝ Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնությանը։ Քիմը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է նկար, որի վրա գրված է՝ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»։ Նկարի վրա նա նշել է ընտանիքի անդամներին և հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանին։
Հիշեցնենք, որ ակցիային միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն և այլք։