Ռեժիսոր Աննա Մելիքյանը՝ GQ Super Women մրցանակի դափնեկիր

Written by on 5th April 2021

GQ ամսագրի կողմից կազմակերպված GQ Super Women մրցանակի դափնեկիրներ են դարձել տարբեր ոլորտներից 12 կին։ Նրանց թվում են ռուսաստանաբնակ հայազգի  ռեժիսոր Աննա Մելիքյանը։

ՏԱԱՍ-ի հաղորդմամբ, «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Աննա Մելիքյանը, իսկ «Մեդիա» անվանակարգում՝ Կատերինա Գորդեեւան, «Բարեգործություն» անվանակարգում՝ Եկատերինա Շերգովան, «Սպորտ» անվանակարգում՝ Ելիզավետա Տուկտամիշեւան, «Արվեստ» անվանակարգում՝ Սոֆյա Տրոցենկոն, «Գաստրոնոմիա» անվանակարգում՝ Ալյոնա Սոլոդովիչենկոն, «Բիզնես» անվանակարգում՝ Յանինա Նովիցկայան, «Օնլայն բիզնես» անվանակարգում՝ Գուզել Սանջապովան, «Կինո եւ թատրոն» անվանակարգում՝ Վիկտորյա Իսակովան, «Երաժշտական արվեստ» անվանակարգում ՝ Աիդա Գարիֆուլլինան, «BOSS woman. Ներքին ուժ»՝ Զարինա Դոգուզովա, «Էներգիա եւ շնորհք»՝ Յան Գե:

GQ-ի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինի կարծիքով, չորս տարի այս մրցանակն օգնում է օգտակար հարաբերություններ կառուցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background