Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Written by on 29th April 2021

Բուլղարիայի Վառնա քաղաքում շուտով տեղադրվելու է ֆրանսիահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը: Նա մասնավորապես գրել է․

«Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Ծրագիրը կիրականացվի Վառնայի Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով: Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի»,- գրել է նա:

Գրառմանը կից Սեդա Ազնավուրը տեղադրել է հոր լուսանկարը՝


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background