Քիմ Քարդաշյանի 4 երեխաներից ո՞րն ունի «ամենահայկական» արտաքինը

Written by on 10th May 2021

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ և շնորհավորել նրա ծննդյան 2-րդ տարեդարձը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Քարդաշյանը որդուն անվանել է «փոքրիկ ցուլ»` նկատի ունենալով տղայի կենդանակերպի նշանը:

«Իմ փոքրիկ «ցուլ» Փսալմը։ Նա այսօր Մայրերի օրվա տոնին 2 տարեկան է դառնում։ Յուրահատուկ օր է միասին անցկացնելու համար։ Նա երեխաներիս շարքում, իմ կարծիքով, ունի «ամենահայկական» արտաքինը, պապիկիս պես, և ինձ շատ է հիշեցնում հորս։ Նա ամենաքաղցր երեխան է», – գրել է Քիմ Քարդաշյանն ու հավելել, որ Փսալմը նրանց բոլորի կյանք հանգստություն և հավասարակշռություն է բերել։

Փսալմի ծննդյան 2-րդ տարեդարձի առթիվ հրապարակումներ են արել նաև Քրիս Ջեններն ու Քլոե Քարդաշյանը։

Tert․am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background