«Արվե՞ստ, թե՞ գիտություն. Երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան»
Written by Ռադիո Հայ on 19th May 2021
Հայաստանի ազգային պատկերասրահը սկսում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը: Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում:
«Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավի պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարները:
Ցուցասրահներից յուրաքանչյուրում վերարտադրված կլինի վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված կլինեն պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:
Բացումը՝ մայիսի 19-ին, ժամը 17։00-ին։ Ցուցահանդեսը կգործի մայիսի 20-ից ամեն օր, ժամը 11։00 – 17։00։
Մուտքը՝ Արամի փողոցից։