«Արցախի երեխաներ»․ ցուցահանդես-համերգ Երևանում

Written by on 27th May 2021

Մայիսի 29-ին, ժամը 13։30-17։30-ը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «Արցախի երեխաներ» ցուցահանդես-համերգ, որի ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների ստեղծագործությունները։

Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ելույթ է ունենալու «Լուսէ» երգչախումբը։

Արցախցի երեխաներին, 2021թ․-ի հունվարից սկսած, ընձեռնվել էր հնարավորություն մասնակցել անվճար նկարչության դասերի՝ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։

Նախագիծն իրականացվել է Artuyt-ի և ItaliaPerArtsakh նախագծի աջակցությումբ և ֆինանսավորել է Իտալիայի հայ համայնքի կողմից։

Դասընթացը վարել է նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background