Հրետակոծված Ղազանչեցոցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

Written by on 23rd July 2021

2020թ. Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նախատեսված է հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է. 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել է Բեռլինում։ Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը։

Սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրել են, որ երևանյան բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև արտասահմանում ապրող և գործունեություն ծավալող հանրահայտ հայ երաժիշտներ՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background