Գրքի երևանյան չորրորդ փառատոնը մեկնարկում է

Written by on 28th July 2021

Գրքի երևանյան չորրորդ փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին։ Մուտքն ազատ է:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը հրապարակել է փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը.

Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն

12։00-13։00
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում. գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ)

13։00-14:00
Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան)

14։00-15:00
«Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն)

15։00-16:00
Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն)

16։00-17:00
Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն. հայկական Կարմիր Խաչը 1920-ից ի վեր» գրքի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)

17։00-18:00
«Պատմություն կերտողները» մատենաշարի շնորհանդես («Բուկինիստ» հրատարակչություն)

18։00-19:00
Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

Հուլիսի 30 | ուրբաթ | «Զանգակ» գրատուն

14։00-15։30
Հեքիաթաստեղծման վարպետության դաս Արմինե Անդայի հետ (9-13 տարեկան երեխաների համար)

16։00-17։00
Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

17։00-18։00
Եվրոպական միության գրական մրցանակակիրը. Արամ Պաչյան

18։00-19։00
«Կնոջ զգեստապահարանը. հեքիաթից մինչև նորաձևություն». Արմինե Դանիելյան

Հուլիսի 30 | ուրբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

19։00-20։00
Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց (զրույցը՝ Հայկ Համբարձումյանի)

20։00-21։00
Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը (բանախոսներ՝ Նարինե Աբգարյան, Հայկ Օրդյան, Հերմինե Ստեփանյան, Նարինե Գիժլարյան, Արմեն Սարգսյան)

Հուլիսի 31 | շաբաթ | Նկարիչների միություն

14:00-14:50
Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի ընթերցում-քննարկում («Գրանիշ» հրատարակչություն)

15։00-16։00
Գիլերմո դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդես («Արևիկ» հրատարակչություն)

16։00-17։00
Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

17։00-18։00
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)

18։00-19։00
Ալան Բադիուի «Դարը» գրքի շնորհանդես («Նյու Մեգ» հրատարակչություն)

19:00-19:30
Համերգ. Լիլիթ Պիպոյան

Հուլիսի 31 | շաբաթ | «Զանգակ» գրատուն

16։00-17։00
Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի քննարկում (զրույցը՝ Արքմենիկ Նիկողոսյանի)

17։00-18։00
Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքի քննարկում («Վերածնունդ» հիմնադրամ)

19։00-20:00
Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես (բանախոսներ՝ Գոհար Չարենց, Արքմենիկ Նիկողոսյան, Հովհաննես Հովակիմյան)

Հուլիսի 31 | շաբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

18:00-19:00
Վեպից՝ կինո․ Մարկ Արենի հաջողելու բանաձևը (բանախոսներ՝ Մարկ Արեն, Հրաչ Քեշիշյան, Տաթևիկ Վարդևանյան)

20։00-21։00
Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան (բանախոսներ՝ Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Ալիս Հովհաննիսյան, Դավիթ Մաթևոսյան)

Օգոստոսի 1 | կիրակի | Նկարիչների միություն

15։00-16:00
Լիլիթ Բաղդասարյանի «Locus morbi» գրքի շնորհանդես («Գրքամոլ» հրատարակչություն)

16։00-17:00
«Դարակ» հրատարակչության մրցանակակիր վեպերը

17։00-18:00
Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդես («Էդիթ Պրինտ» հրատարակչություն

18։00-19։00
«Կանայք, որ փոխեցին աշխարհը». քննարկում («Տեքստ» հարթակ)

19։00-19։30
Փառատոնի փակում և գրական մրցանակաբաշխություն

Օգոստոսի 1 | կիրակի | «Զանգակ» գրատուն

15։00-16:00
Հեքիաթաթերապիա (բանախոսներ՝ Քրիստինե Մկրտչյան, Նվարդ Վարդանյան, Անի Հովնան)

16։00-17:00
Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շնորհանդես (բանախոսներ՝ Անուշ Սարգսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան)

17։00-18:00
Պատերազմի վավերագրոությունը (բանախոսներ՝ Էդիկ Պողոսյան, Կարեն Ավետիսյան, Արեգ Բալայան)

18։00-19։00
Գրողի կինը. Վերժինե Մովսիսյան (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի)

Գրքի երևանյան չորրորդ փառատոնն իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background