Սեպտեմբերին Գյումրիում նոր թանգարան կբացվի
Written by Ռադիո Հայ on 13th August 2021
Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով, սեպտեմբերին Գյումրիում կբացվի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ։ Այս մասին հայտնում է թանգարանի հիմնադիր, թուրքագետ Հայկ Դեմոյանը։
Թանգարանի ցուցադրությունը ներկայացնելու է հայկական դրոշների, զինանշանների, եկեղեցական ու աշխարհիկ խորհրդանշանների պատմությունն ու ծագումնաբանությունը՝ համալրված բացառիկ ցուցանմուշներով։
Թանգարանի բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Դեմոյանը գրառման մեջ նաև հիշեցրել է, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում Գյումրիում կազմակերպվեց երկու նոր թանգարան և մեկ պատմական ակումբ։