«Նոր Ալիք»-ում Հայաստանի ներկայացուցիչն առաջատարն է

Written by on 23rd August 2021

Սոչիում շարունակվում է «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը: Մրցութային երկու օրերի արդյունքներով Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը 179 միավորով առաջատարն է: Եվ առաջին, և երկրորդ մրցութային օրերին նա առաջին հորիզոնականում է եղել՝ համապատասխանաբար 90 և 89 միավորներով:

«Նոր Ալիք» մրցույթին մասնակցում է 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, 11 ներկայացուցիչ։

«Նոր Ալիք»-ի մրցութային օրերն են՝ օգոստոսի 21, 22 և 24:

Վայելեք տաղանդավոր երիտասարդի ելույթը «Նոր Ալիք»-ում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background