Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի՝ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը

Written by on 16th September 2021

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։

Fox26 News-ը գրում է, ֆիլմի ցուցադրությունը կկայանա Tower Theater-ում սեպտեմբերի 19-ին: Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում են Հայաստանում և Արցախում կարիքավորներին:

«45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմն արդեն ցուցադրվել է Հոլիվուդում։ Ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է օգոստոսին։

Բրիտանացին Արցախում աշխատել է 2020 թվականի աշնանային ռազմական գործողությունների ընթացքում: Ֆիլմը պատմում է մարդկային պատմություններ Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մասին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background