Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է

Written by on 18th October 2021

Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանն անցել է Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի եզրափակիչ։

Եզրափակիչ է անցել ընդամենը 12 դաշնակահար աշխարհի 10 երկրից։ Եզրափակչի լսումները կայանալու են հոկտեմբերի 18-20-ը։

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ:

Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի միջազգային մրցույթն ամենահներից մեկն է աշխարհում: Առաջին մրցույթը տեղի է ունեցել Վարշավայում 1927 թվականին, այնուհետև այն անցկացվել է հինգ տարին մեկ, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների։

Մրցույթին կարող են մասնակցել 18-29 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրա մասնակիցները կարող են կատարել միայն Շոպենի ստեղծագործությունները: Առաջին փուլում մրցողները ժյուրիին ներկայացնում են էտյուդներ, նոկտյուրներ կատարելու հմտություն, երկրորդում նրանք կատարում են բալլադներ, սկերցոներ և վալսեր, երրորդում` սոնատներ և մազուրկաներ, իսկ եզրափակչում` դաշնամուրի կոնցերտներ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background