Մալենան առաջատար է

Written by on 22nd November 2021

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան իր խելահեղ երգով և գեղեցիկ պարային տեսահոլովակով գերազանցել է այս տարվա բոլոր մասնակիցներին։ Նա յութուբյան դիտումների թվով առաջատարն է։ Այս պահի դրությամբ «Քամի-քամի» տեսահոլովակը յութուբում ունի 412 483 դիտում։ Երկրորդ տեղում է Ալբանիայի մասնակիցը՝ 215 201 դիտումով, երրորդում՝ Ֆրանսիայի մասնակիցը՝ 162 210 դիտումով։ Նշենք, որ Մալենայի տեսահոլովակը Եվրատեսիլի պաշտոնական էջում տեղադրվել է ընդամենը 2 օր առաջ, իսկ դիտումները նույնիսկ այս պահին չեն դադարում աճել։

Լիահուս ենք, որ տաղանդավոր հայուհին կկարողանա պահպանել իր առաջատարի դիրքը նաև մրցույթի ժամանակ։ Մաղթում ենք հաջողություն և սպասում հաղթական լուրի։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Այն կկայանա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

https://www.youtube.com/watch?v=1RG_qhN4e3M

Կալիպսե Ղանդիլյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background