«45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը կարող է «Օսկար»-ի մասնակցել
Written by Ռադիո Հայ on 29th November 2021
Կինոռեժիսոր, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովային հետևակի նախկին հրամանատար, լրագրող Էմիլ Հեսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմն «Օսկար»-ի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք կինոռեժիսորի թվիթերյան միկրոբլոգից:
Ֆիլմը նկարահանվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի աշնանը, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։ Այնտեղ ներկայացված են Արցախյան պատերազմում իրենց հարազատներին կորցրած մարդկանց պատմությունները։
Նշենք, որ Օսկարի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցելու հայտ է ներկայացրել 138 ֆիլմ։