Հայաստանում կհնչեն Մանուել դե Ֆայայի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները
Written by Ռադիո Հայ on 3rd December 2021
Դեկտեմբերի 4-ին՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո, որի ընթացքում կհնչեն իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից և «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան, դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։