Հայ դաշնակահարը հաղթել է Դելֆյան 15-րդ խաղերում
Written by Ռադիո Հայ on 17th December 2021
Հայ դաշնակահար Գուր Սարգսյանը մասնակցել է Դելփյան խաղեր-2021-ին։ ԱՊՀ երկրների պատանեկան Դելփյան խաղերն այս տարի կայացան 15-րդ անգամ։
15-ամյա դաշնակահարն իր տարիքային կատեգորիայում «Դաշնամուր» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը։ Նա կատարել է հունգարա-գերմանացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի Երկրորդ համերգային էտյուդը։
«Մեծ Ասիա» հեռուստաալիքը հայտնում է, որ մրցույթի մասնակիցները 700-ն էին: Նրանք պայքարում էին ջութակ և դաշնամուր, փողային և ազգային գործիքներ, էստադային, ակադեմիական և ազգային երգեցողության, ժամանակակից ու ազգային պարեր, ինչպես նաև կրկեսային արվեստ անվանակարգերում։
Նշենք, որ այս տարի ԱՊՀ երկրների պատանեկան Դելփյան խաղերն անցկացվել են հեռավար ձևաչափով։