Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է
Written by Ռադիո Հայ on 21st January 2022
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Երվանդ Քոչարի թանգարանը յուրաքանչյուր տարի կազմակերպում է յուրահատուկ միջոցառում՝ կրկին ոգեշնչելու Մաէստրոյի հիշատակը և հանրահռչակելու նրա անունը: Հունվարի 22-ին, ժամը 19.30 թանգարանում կկայանա ջազ երաժշտության երեկո: Ելույթ կունենան հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը:
Թանգարանից հայտնում են, որ երեկոն ուղեկցվելու է նորատիպ լուսային պրոյեկցիաներով։