Պոլսահայ երգչուհին Դուրյանի «Տրտունջք» բանաստեղծության հիման վրա երգ է թողարկել
Written by Ռադիո Հայ on 24th January 2022
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել: Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Գրում է Էրմենիհաբերը։
Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը:
«Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծի նշանավոր գործերից է, որի յուրաքանչյուր տող արտահայտում է հեղինակի անհուն հառաչանքը: «Տրտունջքը» Դուրյանի հրաժեշտի խոսքն է, որով նա թշվառ հոգիների անլսելի, ողբալի ձայնը լսելի է դարձնում բանաստեղծական տպավորիչ մեկնաբանություններով: