#cover Նազո – Easy on me #NaruralReverb

Written by on 3rd March 2022

Երկարատև ընդմիջումից հետո Նազիկ Բաղդասարյանը(Nazo) «Natural reverb»-ի շրջանակում տեսահոլովակ է թողարկել։ Այս անգամ նա կատարում է՝ Ադելի երգացանկից “Easy on me” երգը։

Այս առիթով Նազոն իր ֆեյսբուքում գրել է․ «Դե վերջապես !!! Երկար դադարից հետո նոր հոլովակ, նոր բնական արձագանք, նոր երազանքի իրականացում, նոր ապրումներ: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Ադելի երգացանկից “Easy on me” երգի իմ տարբերակը։ Երգը կենդանի կատարում է ինչպես արդեն գիտեք, նկարահանված է մեկ կադրով և իհարկե կենդանի նվագակցությամբ»։

Նշենք, որ երաժշտական աշխարհում reverb տերմինը կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու համար։ Իսկ «Natural reverb»-ը՝ բնական արձագանքը, ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։

Երգչուհին՝ Նազիկ Բաղդասարյանը (Nazo) և երաժիշտ Գարիկ Գևորգին հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում են ձայնագրման ստուդիայի՝ տեղում նվագելով և երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background