Նոր տեսահոլովակ․ «Eleven Green» – Տականք

Written by on 14th March 2022

«Eleven Green» խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է՝ «Տականք»։ Երաժշտության հեղինակն է՝ Խորեն Միքայելյանը, խոսքերինը՝ Նարե Նիկոյանը։ Այն հեռարձակվում է նաև Ռադիո Հայ ցանցի եթերում 🙂

«Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը ստեղծվել է 2018 թվականին, սակայն հիմնադիր-անդամները՝ Միկին և Նարեն, դեռ 2014 թվականից բազմաթիվ նախագծերում հանդես եկել են միասին։ Խմբի առաջին սինգլներն են եղել՝ «Fadein»-ը և «Timeline»-ը, որը վայելել է լսարանի մեծ սերը։ Նրանք համերգային շրջագայություններով եղել են՝ Վարշավայում, Բեռլինում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մադրիդում, Օրանսում, Հռոմում և Երևանում։ Նույնիսկ համաշխարհային համաճարակը չի խաթարել խմբի գործունեությունը։ Նրանք շարունակել են ստեղծել և երկրպագուների դատին հանձնել նոր երգեր։ Նշենք, որ ինդի էլեկտրո-փոփ խմբի պրեմիերաները միշտ թողարկվում են ամսվա 11-րդ օրերին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background