Իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսը Հայաստանում հանդես կգա մենահամերգով

Written by on 31st March 2022

Ապրիլի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։

Համերգասրահից հայտնում են, որ սա կիթառահարի առաջին համերգը չէ Հայաստանում։ Համերգը տեղի է ունենում beIT campaign-ի շրջանակներում։ Այն կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։

Նշենք, որ Ֆիերենսը սկսել է նվագել վաղ տարիքից և մասնակցել մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների՝ նվաճելով մրցանակներ։ Երաժիշտը հասցրել է շրջագայել աշխարհի տարբեր հատվածներում՝ Ամերիկայից Եվրոպա և Ասիա։ Ելույթ է ունեցել մի շարք հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են ԱՄՆ-ի Kennedy Center-ը, Ճապոնիայի Munetsugu Hall-ը, Արգենտինայի Museo Metropolitano-ն և այլն։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background