Ռոզա Լին – «Snap»

Written by on 25th April 2022

Մոտենում է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին, ինչպես գիտեք, Հայաստանը ներկայացնելու է Ռոզա Լինը՝ «Snap» երգով։ Այս պահին մեր պատվիրակի տեսահոլովակի դիտումները՝ Եվրատեսիլի յութուբյան ալիքում, մոտենում են 2 միլիոնի։ Նշենք, որ «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: «Snap» երգի պրոդյուսերներն են՝ Ալեքս Սալիբյանը, Իթան Շնեյդերմանը, Լարզ Պրինչիպատոն, Բեն Սամաման, Լիլիթ Նավասարդյանը: Միքս-մասթերինգի վրա աշխատել է Գրեմմիի մրցանակակիր Թոնի Մազերատտին, որը համագործակցել է Արետտա Ֆրանկլինի, Բեյոնսեի, Սիայի, Սելենա Գոմեսի, Շերի, Լեդի Գագայի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ:

Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:

https://www.youtube.com/watch?v=gVqGKkm7xBE


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background