«Հայկական Ֆիլմ Ֆորում» 2022

Written by on 27th April 2022

Այս տարի «Հայկական Ֆիլմ Ֆորումը» կկայանա մայիսի 7-14-ը, Երևանում։ Ցուցադրվելու են 2019, 2020 և 2021 թվականներին կինոէկրաններ բարձրացած Հայաստանի արտադրության կամ համարտադրության մոտ 20 լիամետրաժ ֆիլմեր:

Նշենք, որ «Հայկական Ֆիլմ Ֆորումը» տարեկան միջոցառում է, որի ընթացքում ցուցադրվում են նախորդ տարիներին կինոթատրոնների էկրաններ բարձրացած հայկական արտադրության կամ համարտադրության ֆիլմերը, քննարկվում են հայկական կինոլորտի արդիական հարցեր։

«Հայկական Ֆիլմ Ֆորումն» առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին, ցավոք դրան հաջորդող 2 տարիների ընթացքում անհնար եղան ֆորումի աշխատանքները։

Այս տարի առաջին անգամ անցկացվելու է ֆորումի ընթացքում ցուցադրված ֆիլմերի վերաբերյալ գրախոսականների մրցույթ։ Լինելու է խրախուսական մրցանակ։

«Հայկական ֆիլմ ֆորում» 2022-ի միջոցառումների մուտքը լինելու է ազատ, նախապես հավատարմագրում ստացած մասնակիցների համար։ Ֆորումին կարող են մասնակցել կինոոլորտում աշխատող մասնագետները, ուսանողները կամ սիրողական կինոյով զբաղվող մասնագետները։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background