«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ անիմացիոն ֆիլմերի Կաննում

Written by on 4th May 2022

«Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու անիմացիոն աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում՝ անիմացիոն ֆիլմերի Կաննում։ Bars Media-ից հայտնում են, որ «Ավրորայի Լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է։

Ֆիլմում ներկայացվում է՝ Հայոց ցեղասպանություն ապրած հայուհու՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանի, դրամատիկ կյանքի պատմությունը։ Bars Media-ից նշում են, որ ֆիլմը մեծապես կնպաստի հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը, իսկ եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։

Հայաստանի Կինոգործիչների միությունը նույնպես անդրադարձել է «Ավրորայի Լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը, նշելով, որ սա բացառիկ այն ֆիլմերից է, որն ամենաժամանակակից կինոլեզվով աշխարհին է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության ցավը կրող Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background